Մոսկվայում Ռուսաստանի և Իրանի  արտգործնախարարների միջև տեղի ունեցած հանդիպման ընթացքում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը դիվանագիտորեն խոսափեց ուղիղ պատասխանել Հարավային Կովկասում վերջին զարգացումների, Իրանի կենսական շահերի դեմ որոշ ռեժիմների գործողությունների և Ադրբեջանի զորավարժությունների մասին իրանցի լրագրողի հարցին։

«Մենք դեմ ենք, որ տարածաշրջանում լինի ռազմական ակտիվություն, որ զորավարժությունները ունենան սադրիչ բնույթ։ Ադրբեջանը, օրինակ, իր մտահոգությունն է հայտնում իր սահմանների մոտ իրանական զորավարժությունների կապակցությամբ», — ասել է Լավրովը։

Իրանական կողմը, մինչդեռ, վերջին շրջանում տարբեր հարթակներից մտահոգություն է հայտնում, որ «Զանգեզուրի միջանցքը», որի մասին շարունակ հայտարարում են Ադրբեջանի և Թուրքիայի առաջնորդները, ոչ միայն Հայաստանն է կտրում Իրանից, այլև Իրանը՝ Եվրասիական տնտեսական միությանը կապող միակ ցամացաքային սահմանից։ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը ռուս գործընկերոջ հետ համատեղ ասուլիսին նորից ընդգծել է, որ Թեհրանը մտահոգություն ունի Հարավային Կովկասում ընթացող զարգացումների շուրջ և անթույլատրելի է համար «տարածաշրջանի քարտեզի փոփոխությունը»։

Leave a Reply