Համաձայն Միջազգային Բուսաբանական Այգիների Պահպանություն կազմակերպության զեկույցի՝ աշխարհում ծառատեսակների առնվազն 30 տոկոսին վայրի բնության մեջ անհետացման վտանգ է սպառնում: Հարյուրավոր ծառատեսակներ արդեն իսկ շատ մոտ են անհետացմանը: Արևմտյան Հայաստանում վտանգ է սպառնում 13 ծառատեսակի, որոնք կազմում են տեսակների 7 տոկոսը:

Ինչպես նշվում է՝ ամբողջ աշխարհում գոյություն ունեցող 58 հազար 497 ծառատեսակներից 17 հազար 510-ը մեծ ռիսկի առջև է, 142 տեսակ արդեն անհետացել է: Վտանգված ծառատեսակների քանակը կրկնակի անգամ գերազանցում է վերացման վտանգի առջև գտնվող կաթնասունների, թռչունների, երկկենցաղների և սողունների ընդհանուր քանակին:

Աշխարհի ծառերին սպառնացող ամենամեծ վտանգներից մեկը բերքատվության նպատակով անտառների մաքրումն է, ինչպես նաև՝ ծառերի աճը ապահովելու նպատակով մաքրությունը և հրդեհները, որոնց հավանականությունը կազմում է 13 տոկոս։

Leave a Reply