Western Armenia TV-ի եթերում նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը խոսեց ծավալած գործունեությունից, մասնագիտական կրթությունից և նախաձեռնություններից, արմատներից՝ որոնք սերում են Արևմտյան Հայաստանից։ Ներկայացրեց այս արվեստի ոլորտում նկարիչների միության կարևոր դերակատարության մասին, այն համագործակցությունների՝ որոնք ձևավորվել են Արևմտյան Հյասատանի, Արցախի և Ջավախքի նկարիչների հետ։ Անդրադառնալով ապագա ծրագրերին նշեց, որ միչև տարեվերջ ունեն բազմաթիվ նախագծեր, որոնք պետք է կյանքի կոչվեն ինչպե՛ս Հայաստանում, այնպե՛ս էլ Հայաստանից դուրս։ Հատկանշական համարեց ընդգծել նկարիչների դերը Արցախյան պատերազմի ընթացքում և դրանից հետո, քանի որ հենց արվեստի լեզվով հնարավոր դարձավ կոնկրետ խնդիրներ բարձրաձայնել ։

Leave a Reply