Երեւանում եւ Գյումրիում հոկտեմբերի 27-ից մինչեւ նոյեմբերի 3-ը տեղի կունենան «Digiweek 2021»-ը։

Միջոցառման նպատակը, որը կազմակերպում են ՀՀ բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, ամբողջ աշխարհի հայության միավորումն է բարձր տեխնոլոգիաների զարգացման հնարավորությունների շուրջ։

«Digiweek 2021»-ի շրջանակում կբացվի «Digitec Expo» ցուցահանդեսը, որը կդառնա ամենամեծը բոլոր նախորդներից՝ ավելի քան 1400 քառակուսի մետր մակերեսով եւ ավելի քան 100 ընկերությունների մասնակցությամբ, ինչպես նաեւ կբացվի «Hyetech Showcase 2021» ցուցահանդեսը։

Առաջին անգամ տեղի կունենա նաեւ «Digitec Summit 2021» կոնֆերանս, կքննարկվեն  Հայաստանում եւ աշխարհում բարձր տեխնոլոգիաների ոլորտի խնդիրները՝ համաշխարհային առաջատար տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։

 

Հայ ժողովրդական «Էսօր ուրբաթ պիտեր» երգ:

https://www.youtube.com/watch?v=2YcU3TAxfs8