Արցախի Հանրապետության տարածքում այժմ գործում են Մ. Մաշտոցի անվան հանրապետական, Հովհ. Թումանյանի անվան հանրապետական մանկական, Ստեփանակերտի Մուրացանի անվան քաղաքային , Մարտակերտի կենտրոնական, Մարտունու կենտրոնական և Ասկերանի կենտրոնական գրադարանները:

Այս մասին ասել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի քարտուղար Մերի Սարդարյանը: 

Նրա խոսքով․ «Արցախի վերահսկողությունից դուրս են մնացել Շուշիի կենտրոնական, Հադրութի կենտրոնական և Բերձորի քաղաքային գրադարանները, ինչպես նաև դպրոցական 121 գրադարաններ՝ Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Շուշիի, Հադրութի,  Քարվաճառի և Քաշաթաղի շրջաններում։

Ընդհանուր առմամբ, Արցախի վերահսկողությունից դուրս են մնացել 124 գրադարաններ՝ 617000 գրքային ֆոնդով: Պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած գրադարաններում աշխատում էր 137 գրադարանավար։ Պատերազմից հետո աշխատանքի է տեղավորվել ընդամենը 1 գրադարանավար»։

Leave a Reply