Վերջերս շահագործման հանձնված Բավրա-Կարտիկամ նորակառույց ասֆալտապատ ճանապարհն արդեն երրորդ անգամ է նորոգվում:

Վերանորոգումն իրականացվում է «Արալի» ընկերության կողմից։

Ինչպես «Արալի» շինարարական ընկերության ներկայացուցիչ Օթար Թաթեիշվիլին ասաց՝ նրանք արդեն շահագործման են հանձնել ճանապարհը, բայց պետք էր շտկել թերությունները:

Նախքան շահագործման հանձնելը, շինարարական ընկերությունը վերանորոգել էր մոտ 20 ք\մ ճանապարհահատված, որն այժմ նորից վերանորոգել են:

Բավրա-Կարտիկամ ճանապարհի ասֆալտապատման և կամրջի կառուցման համար հատկացվել է 1,048,150 լարի, սակայն հաղթողը տենդերը շահել էր 1 006 224 լարիի չափով: Ասֆալտապատման տենդերը շահել է «Արալի» ընկերությունը:

Leave a Reply