Թուրքիան փակել է իր բոլոր անցակետերը իրանական բեռնատարների համար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ին` հղում անելով Իրանի հետ առևտրի զարգացման ասոցիացիայի ղեկավար Օզջան Ալաշին:

Թուրքիան այս քայլին է դիմել այն բանից հետո, երբ Իրանն արգելել է թուրքական բեռնատարների մուտքն իր երկրի տարածք։ Նա հայտնել է, որ այս կերպ Իրանի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառությունն ամբողջությամբ դադարեցվել է Իրանի և Ադրբեջանի սահմանին լարված իրավիճակի պատճառով: Նրա խոսքով ՝ իրավիճակը կարող է բացասաբար անդրադառնալ Թեհրանի և Անկարայի միջև առևտրային հարաբերությունների վրա:

Leave a Reply