Արևմտյան Հայաստանի հարուստ պատմության և մշակութային ժառանգության թեմային բազմիցս անդրադարձել ենք։ Չի գտնվի գեթ մի վայր, որտեղ առկա չլինի անտիկ ժամանակաշրջանին պատկանող որևիցե մի կառույց։ Նմանատիպ վայրերից է նաև Սամոսատ-Ադըյաման նահանգը, որը հատկապես հարուստ է վաղնջական ժամանակներից մեզ հասած մշակութային արժեքներով։

Դրանցից մեկը Ադըյաման նահանգի Քահտա գավառի Քոջահիսար գյուղի մոտակայքում գտնվող Հին Քահտա ամրոցն է, որտեղ պեղումներ են սկսվել: Խեթական ժամանակաշրջանում կառուցված և Արարատյան թագավորության, Կոմմագենեի և Հռոմեական ժամանակաշրջաններում օգտագործված Հին Քահտա ամրոցը կդառնա զբոսաշրջային վայր։

Նախորդ տարիներին կատարվել էին ամրոցի վերականգնման աշխատանքները, իսկ այժմ ամրոցի կարևորագույն հատվածներում ընթանում են պեղումներ ու մաքրման աշխատանքներ: 

Վերականգնման աշխատանքից և անվտանգության միջոցառումներն իրականացնելուց հետո ամրոցը կսկսի հյուրընկալել զբոսաշրջիկներին:

Leave a Reply