2014 թվականին Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրատան՝ Մատենադարանի նախաձեռնությամբ Փարիզում տեղի ունեցավ միջազգային գիտաժողով, որը նվիրված էր հայկական միջնադարյան լավագույն կոթողներից մեկի՝ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու հիմնադրման 1100-ամյակին: Գիտաժողովին բազմաբնույթ բանախոսություններով հանդես էին եկել մի շարք անվանի հայագետներ աշխարհի տարբեր երկրներից։

Մատենադարանի գիտաշխատող, միջնադարյան հայկական արվեստին նվիրված մի շարք հետազոտությունների հեղինակ, Փարիզի միջերկրյածովյան պատմության և քաղաքակրթության կենտրոնի դոցենտ Էդդա Վարդանյանը և միջնադարյան Հայաստանի կրոնական ու մշակութային տարբեր ասպեկտներին նվիրված ուսումնասիրությունների հեղինակ, Գերմանիայի Բոխումի Ռուր համալսարանի հետազոտող Զարուհի Պողոսյանը Մատենադարանում շնորհանդեսի ներկայացրեցին իրենց կազմած համահավաք երկլեզու (անգլերեն և ֆրանսերեն) հատորը, որն ամփոփում է վերոնշյալ միջազգային գիտաժողովի նյութերը՝ «Աղթամարի Սուրբ Խաչ Եկեղեցի» խորագրի ներքո:

Այս ժողովածուն տասնհինգ տարբեր հեղինակների կողմից գրված հոդվածների միջոցով ցույց է տալիս այն երկիրը՝ Վասպուրականը, որի ծնունդ է հանդիսանում այդ հրաշք եկեղեցին», — ասաց Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը։

 

Գյումրվա գյովնդ է՝ Ազգային պարի անսամբլի կատարմամբ

 https://www.youtube.com/watch?v=1a9ir32j2h0