Արևմտյան Հայաստանի Ուրֆա նահանգի Հալֆեթի գավառի Նուհրութ (Գյուրքույու) թաղամասում է գտնվում 1500-ամյա հայկական Նուհրութ եկեղեցին, որի ճակատային մասը և հետևի պատերը մեծապես ավերված են, իսկ չվերականգնվելու դեպքում այն կվերածվի քարերի կույտի: 

Արևելյան Հռոմեական կայսրության տիրապետության օրոք, բյուզանդական ճարտարապետությանը հատուկ ոճով և սրբատաշ քարերով կառուցված եկեղեցու մյուս հատվածները պահպանվել են մինչև մեր օրերը:

Եկեղեցին վերածվել է թաղամասում բնակվող երեխաների խաղահրապարակի, իսկ երիտասարդների և մեծահասակների համար՝ ժամանակ անցկացնելու վայրի:

Տեղացիները, հիշեցնելով, որ մինչև 1915 թիվը այդ շրջանում  հայեր են բնակվել, այսպես են պատմում․«Հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունից հետո այստեղի բնակիչները սկսեցին եկեղեցուն կոչել «Բիրչ», որպեսզի չհնչի եկեղեցի բառը: Դեռ հիմա էլ եկեղեցուն անվանում են «Բիրջա Բելեկ»։

Մի քաղաքացի, ով մանկության տարիներին լսել է իր մեծերի պատմությունները, ասաց. «Ըստ մեր պապերի պատմածի ՝ եկեղեցու ներսում թունել կար: Թունելը մոտ 500 մետր երկարություն ուներ: Այն ժամանակ այս թունելը մշտապես օգտագործվում էր: Բայց մենք չգիտենք, թե այժմ որտեղ է այն»:

 

 

 

 

 

 

 

 

Leave a Reply