Շարունակվում են ԱՀ Մարտունու շրջանի Սոս և Մաճկալաշեն համայնքներում պատերազմի հետևանքով վնասված բնակելի տների վերանորոգման շինաշխատանքները։

Այս մասին ասել է Մարտունու շրջվարչակազմի աշխատակազմի քաղաքաշինության և տեղական ինքնակառավարման բաժնի պետ Ալեքսանդր Սաղյանը։

«Սոս համայնքում պատերազմի հետևանքով վնասվել է 80 բնակելի տուն, որից 27-ը վերանորոգվել է, իսկ Մաճկալաշենում՝ 71 տուն, որից 16-ը ևս վերանորոգվել է։ Մաճկալաշեն համայնքում պատերազմի հետևանքով հիմնովին ավերվել է մեկ բնակելի տուն, որի փոխարեն՝ «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ կառուցվել է նոր բնակելի տուն։ Բացի այդ՝ կան բնակելի տներ, որոնք պատերազմի հետևանքով կրել են մեծ վնասներ։ Այս պահի դրությամբ կատարվում են զոհվածների տների հին պատուհանները նոր՝ եվրոպատուհաններով փոխարինման համար չափագրման աշխատանքներ»,- ներկայացրել է Ա. Սաղյանը։

 

 

Leave a Reply