Արևմտյան Հայաստանի Արդվին-Կարին ավտոճանապարհը սողանքների պատճառով փակվել է երթևեկության համար:

Ստացված տեղեկության համաձայն՝ Արդվին-Կարին ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրում լանջից պոկված ժայռաբեկորները և հողի կույտերը թափվել են ճանապարհի վրա, որի պատճառով փոխադրամիջոցների երկար հերթեր են գոյացել։

Փրկարար թիմերը անվտանգության միջոցներ են ձեռնարկել ճանապարհի շրջակայքում:

Սողանքից հետո տարածք ժամանած պրոֆեսիոնալ լեռնագնացները, բարձրանալով լեռն ի վեր, սկսել են լանջերի մաքրման աշխատանքները` զգուշորեն ներքև նետելով վտանգավոր ժայռաբեկորները:

Փրկարար թիմերը լեռնագնացների գործողության ավարտից հետո կտանեն մաքրման աշխատանքներ՝ ճանապարհը երթևեկությանը  բացելու համար։

Leave a Reply