Թեհրանի Արտակ արք. Մանուկյանի անվան հայոց ազգային-ազգագրական թանգարանի պահոցներում հնարավոր եղավ գտնել հայագիտությանն անծանոթ, հրաշալի մանրանկարչություններով հարուստ 15-րդ դարի երկու արժեքավոր ձեռագիր մատյան: Դրանցից մեկը ընդօրինակվել է 1420 թ. Երզնկայի Պռաստինք գյուղի գրչօջախում, որը նշված վայրում ստեղծված և գիտությանը հայտնի 15-րդ դարի միակ ձեռագրից (այժմ կորած է համարվում և հետևաբար հայտնի չէ դրա գեղարվեստական և գրչագրական հատկությունները) ավելի հին է 39 տարով:

Երկրորդը՝ ընօրինակվել է 1470 թ. Ակոռի գյուղի գրչօջախում, որը պարզվում է՝ վանքից պահպանված միակ 15-րդ դարի ձեռագիրն է: Հարկ է նշել այն, որ մինչ այժմ 17-րդ դարից վաղ թվագրմամբ ձեռագրեր այս գրչակենտրոնից հայտնի չեն:

Ավելի մանրամասն տե՛ս Ր. Քորթոշյան, Արտակ արք. Մանուկյանի անվան Թեհրանի հայոց ազգային-ազգագրական թանգարանի հավաքածուն, Երևան, 2021: