Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ ռուսական հրամանատարության հետ քննարկվում են անվտանգության բարձրացման միջոցները։

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը ադրբեջանցի դիպուկահարի կողմից խաղաղ բնակչի սպանությունը որակում է որպես իրենց պետության դեմ ահաբեկչական գործողությունների շարունակություն։ Ավանեսյանի խոսքով` ամեն ինչ արվում է, որպեսզի հետագայում բացառվեն հրադադարի ռեժիմի նման խախտումները:

Հիշեցնենք, որ հոկտեմռերի 9-ին Ադրբեջանի ԶՈւ դիպուկահարի կրակոցից մահացու հրազենային վիրավորում էր ստացել Մարտակերտ քաղաքի 55-ամյա բնակիչը։

Դեպքը տեղի է ունեցել կեսօրին՝ Մարտակերտ քաղաքի հարակից դաշտում:

Leave a Reply