Արցախյան վերջին պատերազմից հետո տարբեր կերպ են հիշատակվում ա՛յն տղաների սխրանքները, ովքեր անձնուրաց կռվեցին հանուն հայրենիքի։ Երիտասարդ լուսանկարիչ Միքայել Նազարենկոն, ով նույպես մասնակցել է արցախյան 44 օրյա պատերազմին՝ այսօր իր «1080 ժամ» խորագիրը կրող ցուցահանդեսով, այցելուներին է ներկայացնում պատերազմի խաղաղ կողմը։

Ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել պատերզմի այն 1080 ժամերը, երբ զինվորը մարտի դաշտում կռվում, ապրում և իր կյանքով ապրեցնում էր։  Երիտասարդ լուսանկարչի ցուցահանդեսը ներառում է 55 նկար և 6 րոպե տևողությամբ պատմավավերագրական ֆիլմ, որը հավաքվել հետպատերազմյան շրջանում՝ պատերազմի ընթացքում արված բազմաթիվ կադրերից։ Նկարներից յուրաքանչյուրը նկարագրում է օրվա մի ակնթարթը, որը հետագայում վերնագրվել է հաշվի առնելով տվյալ օրվա զգացողություններն ու ապրումները։

 

https://www.youtube.com/watch?v=uhVv7Pl2YNg&t=2s

Leave a Reply