Գնալով ավելի են հաստատվում ու հիմնավորվում այն փաստերը, ըստ որոնց՝ Թուրքիան սահմանային գոտում իրականացնող գործողություններում օգտագործել է քիմիական զենք և թունավոր գազեր:

Ըստ տարածաշրջանի հավաստի աղբյուրներից ստացված տվյալների, հատկապես վերջին ամսվա ընթացքում, Իրաքի Բեհդինան շրջանից 548 մարդ դիմել է Դուհոկի և հարակից շրջանների հիվանդանոցներին այնպիսի գանգատներով, ինչպիսիք են աչքերի ուժեղ կարմրություն, տեսողության խանգարում, հանկարծակի գլխացավեր, քթի արյունահոսություն, շնչառության դժվարացում, մաշկի կարմրություն և բշտիկներ:

Ապրիլի 23 -ին Թուրքիայի կողմից սկսված գործողությունները Դաշնային Քրդստանի դեմ մինչ այժմ շարունակվում են տարբեր տեսակի ռմբակոծություններով: Բոլոր օդային ռմբակոծությունների ժամանակ քիմիական զենքի և թունավոր գազի օգտագործման վերաբերյալ քննարկումները, հատկապես վերջին երեք ամիսների ընթացքում, շարունակվում են:

Leave a Reply