Արևմտյան Հայաստանի Մարաշ նահանգում գտնվող հնագույն Դիրեկլի քարանձավում պեղումների ժամանակ հայտնաբերվել են գյուղատնտեսական գործիքներ, որոնք օգտագործվել են մոտ 14,500 տարի առաջ: Պեղումների ղեկավար դոց. դոկտ. Ջևդեթ Մերիհ Էրեկն ասում է, որ այս տարածքը եղել է բնակավայր է, որը մեզ հայտնի պորտասարից էլ հին էլ:

Արշավախմբի նախագահի խոսքով՝ պեղումների արդյունքում նրանք գտել են լեռնային ապարներից պատրաստված տասնյակ միկրոլիտ գործիքներ, որոնց չափերը հասնում են 1 սանտիմետր երկարության և կես սանտիմետր լայնության, և որ այդ գործիքներն օգտագործվել են բույսեր կտրելու համար:

Դոկտ. Էրեկը հայտարարել է, որ հաջորդ էտապում պեղումները կշարունակվեն՝ պալեոլիթիկ դարաշրջանն ուսումնասիրելու նպատակով: