Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպումը կայացավ հոկտեմբերի 12-13-ը: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին: Մոսկվայի պատրիարքարանի միջքրիստոնեական հարաբերությունների եկեղեցական արտաքին կապերի վարչությունն էլ հայտնել է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդները կհանդիպեն հոկտեմբերի 13-ին՝ Դանիլով վանքում:  

Ավելի վաղ, Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը երկօրյա այցով կմեկնի Մոսկվա, ուր հանդիպում կունենա Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի հետ և կմասնակցի տարածաշրջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպմանը: