Արևմտյան Հայաստանի Բաղեշ նահանգի Թաթվան գավառի քաղաքապետարանի մաքրման աշխատանքների թիմը, տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և Վանա լճի ակտիվիստների ասոցիացիան իրագործել են ակցիա, որի շրջանակում մաքրել են Նեմրութ խառնարանային լճի ողջ շրջակայքը։ Նեմրութը համարվում է աշխարհում երկրորդ, Արևմտյան Հայաստանում առաջին խոշորագույն խառնարանային լիճը: ՅՈՒՆԵՍԿՕ -ի թեկնածու Նեմրութի տարածքից հավաքվել է մոտ 3 տոննա աղբ:

Այստեղ տարվա տարբեր եղանակներին այցելում են հազարավոր տեղացի և օտարերկրյա զբոսաջրջիկներ։

Վանա լճի ակտիվիստների ասոցիացիայի գլխավոր քարտուղարն այս առիթով ասել է․«Մեր նպատակն է բարձրացնել իրազեկությունը, մենք ցանկանում ենք այս աշխարհը մաքուր թողնել ապագա սերունդների համար: Ինչպես արդեն հայտնի է, Նեմրութը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ներառելու համար 2022 թվականին հայտ կներկայացվի, և ամենայն հավանականությամբ այն  2023 թվականին կգրացվի ՅՈՒՆԵՍԿՕ -ի ցանկում»: