Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում հոկտեմբերի 17-24-ը «Առնո Բաբաջանյան» համերգասրահի վերաբացված ճեմասրահներում կանցկացվի «Հայաստան-Ֆրանսիա. մշակութային երկխոսություն» խորագրով ցուցահանդեսը: 

Արվեստասերներին կներկայացվեն համաշխարհային ճանաչում ունեցող ֆրանսահայ անվանի գեղանկարիչներ Գառզուի (Գառնիկ Զուլումյան) և Ժանսեմի (Հովհաննես Սեմերջյան) գրաֆիկական աշխատանքները:

Ցուցադրության պաշտոնական բացումը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին: 

Երեկոյին կհնչեն Շառլ Ազնավուրի, Ժորժ Գարվարենցի, Միշել Լեգրանի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Ռիչարդ Գալիանոյի, Աստոր Պիացոլայի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ:

 

 

Հայ ժողովրդական «Վարդանուշ» երգ:

https://www.youtube.com/watch?v=jwygGDFD45I