Իգդիրում գտնվող հայկական պատմական տները վերանում են անխնամ վիճակում թողնված լինելու հետևանքով։

Արևմտյան Հայաստանի Իգդիրի Սյողյութլյու թաղամասում 19-րդ դարում կառուցված տներն իրենց վերջին օրերն են ապրում։

Այդ պատմական կառույցներից մեկի պատուհանի վերևի հատվածում 1908 տարով թվագրված մի արձանագրություն է զետեղված։

Թեև Իգդիրի Մշակույթի և զբոսաշրջության տնօրինությունը 2013 թ․ քաղաքի պատմական տները պահպանման տակ վերցնելու նպատակով 12 տուն էր գրանցել, սակայն մինչ օրս որևէ աշխատանք չի ձեռնարկել այդ ուղղությամբ։

Leave a Reply