Ինչպես գրում է «Ազատություն» ռադիոկայանը՝ 44-օրյա պատերազմից հետո հայ-ադրբեջանական սահմանագծման ու սահմանազատման թեմային զուգահեռ` օրակարգում հայտնվեց կողմերի միջև անկլավների փոխանակման հարցը: 90-ականների պատերազմից հետո ադրբեջանական կողմում մնացել է երբեմնի հայաբնակ Արծվաշենը, որ ժամանակին Գեղարքունիքի մարզի կազմում էր։ Արծվաշենը, որ ադրբեջանական զինուժի կողմից գրավվել է 1992-ին, Խորհրդային Հայաստանի բնակավայրերի ցուցակում հիշատակվում է որպես Բաշքենդ: Չնայած գյուղում դեռ պահպանվել են հայերին պատկանող տները, այսօր արդեն ադրբեջանցիներով բնակեցված Բաշքենդը չորս կողմից ադրբեջանական գյուղերով է շրջապատված: «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը գյուղի բնակիչներից հետաքրքրվել է, թե ինչ են մտածում անկլավների փոխանակման մասին: Ադրբեջանցիները կողմ չեն, որ Բաշքենդը Հայաստանին վերադարձվի: Ասում են` եթե Բաշքենդը կորցնեն, այս շրջանի տասնյակ գյուղեր առանց ապրուստի կմնան:

Հայկական և ադրբեջանական անկլավների ճակատագիրը դեռ անհայտ է: Պարզ չէ, թե արդյոք այդ գյուղերի փոխանակման հարցը ընդգրկվելու է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բանակցային օրակարգում:

Leave a Reply