Ինչպես փոխանցում է Panorama.am-ը՝ հայ մտավորականները, մեծահարուստ վաճառականներն ու մշակույթի առաջատար դեմքերը դարեր շարունակ եղել են Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի կյանքի անբաժանելի մասը: Այս մասին Emerging Europe-ում գրում է Սոսո Ձամուկաշվիլին։

Քաղաքի հայ բնակչության թվաքանակի կրճատումով պայմանավորված՝ նրա հայկական ժառանգության մեծ մասը` բնակելի շենքեր, դպրոցներ, եկեղեցիներ և Թբիլիսիի հայերի կողմից կառուցված այլ մշակութային հուշարձաններ, անտեսվել կամ պարզապես ամբողջությամբ մոռացվել է: Ժամանակին Թբիլիսիում կար 24 հայկական եկեղեցի, այսօր մնացել է ընդամենը երկուսը: Նույնը կարելի է ասել Թբիլիսիի հայկական այլ ժառանգության վայրերի մասին, օրինակ, Հայկական դրամատիկական թատրոնը, որը քաղաքի հայկական մշակույթի ամենահզոր խորհրդանիշներից մեկն է:

Ըստ Վրաստանի մշակութային հարաբերությունների ասոցիացիայի նախագահ Աննա Սարկիսյանի, Թբիլիսիում հայկական ժառանգությունը անտեսելը նորություն չէ: Սարկիսյանն ասում է, որ հայկական ժառանգությունը Վրաստանում շատերի կողմից դիտվում է որպես «մրցող հիշողություն» և ավելացնում․«Ամենակարևորը գիտակցելն է, որ հայկական ճարտարապետությունն ու ժառանգությունը չեն կարող խլվել Վրաստանից: Դա ընդհանուր ժառանգություն է։ Մենք կարող ենք փոխադարձ օգուտ քաղել դրա գոյությունից»:

 

 

 

Վասպուրական նահանգի Ոզմ, Արճեշ գավառների կատակային «Խանամիր. Իշու մուրուս» և «Ջանիման» պարերգերն են։

https://www.youtube.com/watch?v=Rh_vQj4l3G4

Leave a Reply