Իրանի քաղաքական եւ զինվորական բարձրաստիճան պաշտոնյաների կտրուկ հայտարարությունները զգալիորեն կոտրում են ռուս-թուրքական ծրագրերի մինչ այս սահուն ընթացքը, իսկ Հնդկաստանի աջակցությունը այլընտրանքային նախագծերին ավելի է ընդգծում այս իրավիճակը։ Հայաստանի համար հնարավորությունների նոր դուռ է բացվում։

Արցախի օկուպացված տարածքներում Իսրայելի, ինչպես նաեւ ահաբեկիչների ներկայության վերաբերյալ Իրանի կոշտ հայտարարությունները եւ հարցադրումները ուղղված են Ռուսաստանին, ինչն ընդգծում է Մոսկվա-Անկարա-Իսրայել համաձայնությունների ոչ միայն հակահայ, այլեւ հակաիրանական ուղղվածությունը։

Մոսկվան չի պատասխանել իրանական հարցադրումներին, Կրեմլին հարող փորձագետները նշում են, որ Մոսկվան ու Անկարան «աչքաթող են արել Իրանին եւ հիմա ստիպված կլինեն հաշվի նստել նրա շահերի հետ»։