1809 թ. հոկտեմբերի 15-ին ծնվել է Խաչատուր Աբովյանը՝ հայ ականավոր գրող, մանկավարժ, լուսավորական, արևելահայ աշխարհաբար գրականության հիմնադիրը։ Նրա ստեղծագործությամբ սկիզբ է առնում հայ գրականության զարգացման նոր փուլ, որ նախորդից տարբերվում էր թեմատիկայով, լեզվով, հերոսի ընտրությամբ եւ այլն: Աբովյանի ապրած դարաշրջանը հատկանշվում է պարսկական եւ թուրքական բռնապետական լծի դեմ հայ ժողովրդի մղած ազատագրական պայքարով։ Նա դարձել է այդ շարժման գաղափարական առաջնորդ։ Նրա առաջին գլխավոր աշխատություւնն է “Վերք Հայաստանի” պատմական վեպը, որի մէջ ներկայացնում է հայ ժողովրդի կյանքը և տառապանքը, պարսից տիրապետության շրջանում: Խոր զգացմունքներով Աբովյանը ներկայացնում է մեր ժողովրդի բարձր հայրենասիրությունը, նրա հերոսական ոգին, ազնիվ ձգտումները։ Աբովյանի գրչին են պատկանում նաև ուրիշ շատ ստեղծագորություններ, որոնց շարքերն այդպես էլ չհամալրվեցին մեծ գրողի վաղաժամ վախճանի պատճառով։ 

1848 թվականի ապրիլի 2-ին Խ․ Աբովյանը տանից դուրս է գալիս ու այլևս չի վերադառնում: Նրա մահվան մասին զանազան ենթադրություններ կան, բայց և ոչ մեկը ճշտված չէ : Այսպիսի ողբերգական վախճան է ունենում Աբովյանը, թողնելով իր գործը՝ “Վերք Հայաստանի”-ն հայ ժողովրդին, որի մեջ ապրում է նրա հայրենաշունչ ոգին: 

Էրզրումի (Կարինի) հայությունից գրառված «Ետ ու առաջ» հարսանեկան պարեղանակն

է՝https://www.youtube.com/watch?v=uRkLKh_vkmA