Սիրիայում ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Գեյր Պեդերսենը հայտարարել է, որ Սիրիայի կառավարության և ընդդիմության ներկայացուցիչներից ձևավորված  սահմանադրական կոմիտեն համաձայն է սկսել նոր սահմանադրության մշակման գործընթացը:

Սիրիայի կառավարության, ընդդիմության և հասարակական կազմակերպությունների 45 ներկայացուցիչներից բաղկացած Սիրիայի սահմանադրական կոմիտեն հանդիպել է ՄԱԿ-ի ժնևյան գրասենյակում: 

Կոմիտեի անդամ, ընդդիմադիր կողմի ներկայացուցիչ Հադի Ալ Բահրան, ով հայտարարել էր, որ համաձայնության են եկել նոր սահմանադրության նախագծի շուրջ և որ այդ նախագիծը դրական զարգացում է, նշել է, որ դա էականորեն կնպաստի նաև երկրում խաղաղության հաստատմանը։ Հիշեցնելով, որ պատերազմի պատճառով Սիրիայից ավելի քան 5 միլիոն մարդ է գաղթել, Ալ Բահրան ասել է, որ շուրջ 200,000 մարդ էլ անհետ կորել է, և որ սահմանադրական նոր գործընթացը կհաջորդի արդարության և առերեսման գործընթացին: