Մոտեցող ձմեռը  ամենուրեք զգացնել է տալիս իր ներկայությունը։ Ինչպես մարդը, այնպես էլ կենդանական աշխարհը  ներդաշնակ են բնության հետ։ Տարվա այս շրջանում մի շարք թռչուններ բռնում են գաղթի ճամփան՝ էլ ավելի ապահով բնակավայր գտնելու փնտրտուքով։

Արևմտյան Հայաստանի Կիլիկիայի Հաթայ նահանգում, որտեղ  բազմաթիվ թռչնատեսակներ են ապրում, սկսվել է կռունկների գաղթը: Բնակիչները մի տեսակ կարոտով և  գարնանը հետ վերադառնալու ակնկալիքով են հետևում այս գեղեցիկ թռչունների թիչքին։

Սամանդաղ գավառի երկնքում չվող կռունկների երամները տեսողական խրախճանք են ստեղծել: Սամանդաղը գտնվում է կռունկների գաղթի ճանապարհին: