Ռուսաստանի Պետական Դումայի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին Բաքվի մուսուլմանների առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ հանդիպմանը փառաբանել էր Ալիևին և հայտարարել, որ Ալիևը լուծել է Ղարաբաղի հարցը։ Հանդիպումը տեղի է ունեցել «Հայրենական պատերազմում Ադրբեջանի հաղթանակի կապակցությամբ»:

Այս տարվա ապրիլին ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակության անդամները Սլուցկիի գլխավորությամբ դեմ էին քվեարկել «Հայ ռազմագերիներ, այլ գերիներ եւ տեղահանվածներ» հարցը օրակարգ մտցնելուն։

Նշենք, որ Լավրով-Նարիշկին-Սլուցկի «թիմը» Հայաստանի դեմ Ռուսաստանի նախաձեռնած պատերազմի եւ «հետպատերազմյա կարգավորման» գործընթացում իրականացնում է ՀՀ դիվանագիտական մեկուսացման եւ այլ գործառույթներ, որոնց թվում՝ Արցախի հայ եկեղեցիների յուրացման գործընթացը Մոսկվայի պատրիարքարանի կողմից։