Կարևորելով արվեստի զորությունը և դերակատարումը ազգապահպանման գործում՝ Երվանդ Քոչարի թանգարանը նախաձեռնել է «Հայ դյուցազնավեպի քոչարյան պատկերապատումը» ցուցահանդեսը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին հեղինակի թանգարանում:

Ներկայացվելու են քոչարյան նկարազարդումները: 1939 թվականին, երբ նշվում էր էպոսի 1000-ամյա հոբելյանը, Քոչարը ստեղծում է «Սասունցի Դավթի» նկարազարդումների շարքը: Նորարարական լուծումների կիրառմամբ թանգարանում փորձել են ստանալ էպոսյան առասպելական միջավայր և փոխանցել այն հիմնական ազդակները, որոնցից ներշնչվելով է Քոչարը ստեղծել իր գրաֆիկական էջերը: 

Նկարազարդումների բնօրինակները տրամադրել է Հայաստանի ազգային պատկերասրահը, ինչի շնորհիվ և հնարավոր է դարձել ցուցադրության կազմակերպումը:

 

 

Հայ ժողովրդական «Ֆիդան յար» պարերգ:

https://www.youtube.com/watch?v=kcJMbqkAI-A