Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում ընդհատումներով տեղացող հորդառատ անձրևը բարձրադիր շրջաններում վերածվել է ձյան։ Օդի ջերմաստիճանը զգալիորեն նվազել է:

Արևմտյան Հայաստանի 5 այլ շրջանների համար օդերևութաբանները կանխատեսել են հորդառատ անձրևներ, որոնք կարող են առաջացնել ջրհեղեղ և սողանք։ Վարորդներին և բնակիչներին հորդորվել է պատրաստ լինել հավանական վարարումներին:

Անձրևի առատ տեղումները հատկապես  ակտիվ կլինեն Սև ծովի ափամերձ շրջաններում: