Ադրբեջանական բանակը զորավարժություններ է անցկացնում Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում, որն բռնազավթվել է Ադրբեջանի կողմից 44-օրյա պատերազմից հետո: Այդ տարածքով, ինչպես հայտնի է, անցնում է Բերձորի միջանցքը, որը Հայաստանը կապում է Արցախին։

Վերջին երկու ամսում սա Ստեփանակերտի անմիջական հարևանությամբ ադրբեջանական երկրորդ զորավարժությունն է։ Ինչպես հաղորդել են տեղական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով պաշտպանության նախարարությանը, հրամանատարա–շտաբային զորավարժություններն անցկացվում են կապի և տեղանքում կողմնորոշվելու տարատեսակ միջոցների լայնամասշտաբ կիրառմամբ։ «Վարժանքների ընթացքում դիտարկվում են  է ցամաքային զորքերի և զորքերի տեսակների փոխգործակցությունը՝ կառավարման ժամանակակից մեթոդների կիրառմամբ», — նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին Բերձորի մոտ թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ էին անցկացվում։ Դրանք ԼՂ հակամարտության գոտում Թուրքիայի և Ադրբեջանի առաջին համատեղ զորավարժություններն էին։