Մոսկովյան հանրահայտ Չեխովյան միջազգային թատերական փառատոնի շրջանակներում  Ռուսաստանի Վլադիվոստոկ քաղաքում անցկացվող Խաղաղօվկիանոսյան միջազգային թատերական փառատոնին, ի թիվս տարբեր արտասահմանյան երկրների թատերախմբերի, «Փափլիկը» ներկայացմամբ մասնակցել է Երևանի Սոս Սարգսյանի անվան պետական համազգային թատրոնը:

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը հրավիրված ասուլիսում նշեց, որ ներկայացումը հրաշալի ընդունելության է արժանացել թե’ հանդիսատեսի, թե’ թատերագետների կողմից։ Չեխովյան փառատոնի տնօրինության կողմից Նարինե Գրիգորյանը համագործակցության ուշագրավ առաջարկ է ստացել Մոսկվայում համատեղ բեմադրություն իրականացնելու համար։

 

 

Խոսք և երժ .֊Լեռնիկ Թադևոսյան

https://www.youtube.com/watch?v=pJWjlMS4w0A