Արևմտյան Հայաստանի Վան նահանգի Արճեշ գավառում գտնվող Զերնակի բլուրում 270 հա տարածքի վրա կառուցված քաղաքը շրջապատող պարիսպների  քարերն այնպես են դասվորվել, որ լինեն երկրաշարժադիմացկուն։

Ուսումնասիրությունը պարզել է, որ հնամենի քաղաքում կառուցված տները հանդիսանում են մեր օրերում կառուցվող ժամանակակից բնակարանային շենքերի առաջին նախատիպերը։ 2,5 կիլոմետր երկարությամբ և 1,5 կիլոմետր լայնությամբ բլրի վրա շարունակվում են ցանցային հատակագծով կառուցված պատմական քաղաքի ավերակների պեղումները։ 

Մանրակրկիտ ուսումնասիրությունների հիման վրա որոշվել է, որ պարիսպների քարերը միմյանց վրա շարված են եղել ՝՝ծիծեռնակաձև՝՝ համակարգով՝ առանց շաղախի օգտագործման, ինչի հետևանքով էլ պարիսպները դարձել են երկրաշարժադիմացկուն: