Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի է ունենում պայքար նոր ստատուս-քվոյի համար և այդ պայքարը նոր է սկսվում: Այդ մասին «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 1921 թվականի Մոսկվայի և Կարսի պայմանագրերի 100-ամյակին նվիրված գիտաժողովին հայտնեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։

Զուգահեռներ անցկացնելով ընթացիկ աշխարհաքաղաքական զարգացումների և 1921 թվականի իրադարձությունների միջև, երբ կնքվեցին Թուրքիային և Ադրբեջանին հայկական մի շարք շրջանների հանձնումը ամրագրող տխրահռչակ Մոսկվայի և Կարսի պայմանագրերը, Սաֆրաստյանը բացատրեց, որ այսօրվա իրավիճակի տարբերությունն այն է, որ նոր տարածաշրջանային աշխարհակարգի ձևավորման պայքարում Ռուսաստանին են միացել Թուրքիայի և Իրանի Իսլամական Հանրապետությունը:

Թուրքագետի խոսքով՝ դա նախորդ տարվա նախապատերազմյան ընթացքում Ռուսաստանի թույլ տված ռազմավարական կոպիտ սխալի հետևանքն է:

Նյութն ամբողջությամբ կարդացեք հետևյալ հղումով

https://armenpress.am/arm/news/1065981.html