Արդեն մեկ ամիս է ինչ սկսվել են Ջավախքի Կուլիկամ գյուղի գյուղամիջյան ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները։ Դրանք դեռ շարունակվում են։

Կուլիկամ և Կարտիկամ գյուղերի ասֆալտապատման աշխատանքների իրականացման համար հայտարարված էլեկտրոնային մրցույթը հաղթել է «ՋավախԱվտոԳզա» ընկերությունը՝ 939`421.00 լարի արժողությամբ։

Կուլիկամում ասֆալտապատվելու է ընդհանուր ճանապարհի 1 կմ և 240 մ հատվածը։

«Աշխատանքները սկսվել են մեկ ամիս առաջ, և ամեն դեպքում այս տարի պետք է ավարտվի», – ասում է «ՋավախԱվտոԳզա» ընկերության տնօրեն Ջաբա Ձիրկվաձեն։

Գյուղի բնակիչներից ոմանք գոհ են իրականացվող աշխատանքներից, ոմանք էլ դեռ սպասումներ ունեն: