Հոկտեմբերի 20-ի առավոտյան Ռաիսի կամրջի տարածքում՝ հայտնի Դամարոուզ հյուրանոցի մոտ, ահաբեկիչները գործի են դրել երկու պայթուցիկ սարք, ինչի արդյունքում պայթել է սիրիական բանակի անցնող ավտոբուսը:

Այս մասին գրում է Panorama.am-ը։ ՌԻԱ-Նովոստին, հղում անելով անվտանգության ծառայության աղբյուրին, գրում է, որ նախնական տվյալներով Դամասկոսի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է 14 զինծառայող: