Երուսաղեմում տեղի է ունեցել ակցիա Երուսաղեմի Կովերի Պարտեզի առջև։ Ակցիայի մասնակիցները պահանջել են չեղարկել Երուսաղեմի հայոց պատրիարքության կողմից հողատարածքը 99 տարվա վարձակալությամբ հանձնելու պայմանագրի դեմ։ Ցուցարարները պահանջել են պատրիարքից հետ վերցնել ստորագրությունը այս պայմանագրից և միաբանությանը կոչ անել չեղյալ համարել պայմանագիրը։ Միաբանությունը այս պայմանագիրը չի տեսել, այսպիսի գործարքից տեղյակ չէ։

Ակցիայի մասնակիցներից մեկը Lragir.am-ի հետ զրույցում նշել է, որ սա անհատների կողմից իրականացված գործարք է․«Մենք ակնկալում ենք, որ իշխանությունները՝ Հորդանան, Պաղեստին, Հայաստան, իրենց քայլերը կկատարեն ընդդեմ այս պայմանագրի։ Տեղացիները՝ հայ և ոչ հայ, չեն կարող լուռ մնալ, դրա համար ակնկալում են իշխանությունների միջամտությունը։ Մենք մտադիր ենք պայքարել ամեն ձևով մինչև հողի վերադարձը։ Հուսով ենք այս հարցով փոփոխություն կլինի շուտով», նշեց ակտիվիստը։ Նա ավելացրեց նաև, որ Էջմիածինը կենտրոնական դեր ունի և նրա արձագանքը շատ կարևոր է։