Արհամարհելով միջազգային կառույցների կողմից հնչեցվող կոչերն ու հորդորները՝ ադրբեջանցիները շարունակում են պետական մակարդակով ավերել եւ ոչնչացնել  Արցախի Հանրապետության օկուպացված բնակավայրերում դարերի ընթացքում ստեղծված քրիստոնեական արժեքները՝ վանքերն ու եկեղեցիները, խաչքարերը, պատմամշակութային մյուս հուշարձանները: Հավաստի տեղեկությունների համաձայն՝ թշնամու կողմից կողոպտվել ու հրդեհվել են Հադրութում եւ շրջանի համայնքներում գտնվող բոլոր թանգարանները: Ցավոք, մասունքների մի չնչին մասն է հաջողվել դուրս բերել ու փրկել բարբարոսներից, որոնք Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցի ճեմասրահում բացված «Մենք կվերադառնանք» վերտառությամբ ցուցահանդեսում ներկայացվել են այցելուներին։

Հավաքածուին առանձին շուք են հաղորդում Մեծ Թաղերի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու զանգը, վարագույրներն  ու մոմակալները:

Հանրահռչակելով հայկական քրիստոնեական արժեքները՝ ցուցահանդեսի նախաձեռնողները համոզված են, որ «արդարությունը վերականգնվելու է, եւ տանտերերի հետ այդ բացառիկ ցուցանմուշները վերադառնալու են հայրենի ծննդավայրեր»:

 

Հայ ժողովրդական պարերգ, Այ լոթի յար ջան:

https://www.youtube.com/watch?v=5DCJfeDhO0s