Արցախի «Բարձր տեխնոլոգիաների և ռազմավարական պլանավորման կենտրոն» հիմնադրամի նախաձեռնությամբ սույն թվականի դեկտեմբերի 10-ին Արցախում առաջին անգամ կանցկացվի հեռուստամարաթոն, որի ընթացքում հանգանակված ամբողջ գումարը կուղղվի Արցախի զարգացմանն ու շենացմանը:

Այս և մի շարք այլ հարցերի քննարկման, սփյուռքի հայ համայնքի հետ կապերի ամրապնդման համար Արցախի Հանրապետության պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվում էր Ռուսաստանի Դաշնությունում։

Այցի ընթացքում աշխատանքային հանդիպումներ են եղել Ռուսաստանի մի շարք հայ համայնքի ներկայացուցիչների՝ խոշոր բիզնեսմենների և պաշտոնյաների հետ։ Հայ համայնքը պատրաստակամություն է հայտնել առաջիկայում Արցախում կատարել ներդրումներ, ակտիվ մասնակցություն ունենալ դեկտեմբերի 10-ին կայանալիք հեռուստամարաթոնին, ինչպես նաև օգնել մեր տեղահանված հայրենակիցներին՝ կառուցել իրենց ապագան Արցախում։