Արևմտյան Հայաստանի Մարդին նահանգի Դարգեչիթ  գավառում պեղումների ժամանակ հայտնաբերվել է 12 հազար տարվա հնության տաճար։

Տարածաշրջանում, որն իր պատմության ընթացքում հյուրընկալել է 25 քաղաքակրթություններ՝ ներառյալ Արարատյան թագավորությունը, ավարտվել է Մարդինի թանգարանի տնօրինության կողմից 2012 թվականին սկսված և «Ըլըսու ամբարտակի և ՀԷԿ-ի նախագծի փոխազդեցության տարածքում մնացած մշակութային ժառանգության փաստագրման և վերականգնման աշխատանքների» շրջանակներում ընթացող հնագիտական ​​պեղումների հինգերորդ փուլը։

Պեղումներից հետո ստացված գտածոների ուսումնասիրությունը թույլ է տալիս ենթադրել, որ այս բնակավայրը պատմական Պորտասարից էլ հին է։

Տարածքում հայտնաբերվել են մոտ 30 տուն, 6 հասարակական կառույցներ և  գերեզմաններ, որտեղ գտնվել են 130 մարդու կմախքներ, ավելի քան 100 հազար տարբեր ուլունքներ և մի տաճար, որը  թվագրվում է նեոլիթյան ժամանակաշրջանին պատկանող 11 300 թվականին։