«Արցախպրես»֊ի  թղթակիցը ծանոթացել  է Ստեփանակերտ-Կարմիր շուկա ավտոճանապարհին կատարված աշխատանքին և զրուցել ԱՀ Քաղաքաշինության նախարարության կապիտալ վարչության տեխհսկիչ Անդրանիկ Սիմոնյանի հետ։

«Աշխատանքները սկսվել են հունիս ամսին։ Փողոցային լուսավորության ցանցը տեղադրվել է Ստեփանակերտից մինչև Կարմիր շուկա  ճանապարհահատվածում. ընդհանուր կազմում է 33 կմ։  Այս ճանապարհահատվածի լուսավորությունը կարևոր նշանակություն ունի գիշերային երթևեկությունը անխափան կազմակերպելու համար»,-  ասաց Անդրանիկ Սիմոնյանը և տեղեկացրեց, որ աշխատանքները իրականացրել են «Էներգոակ», «Ստրոյմոնտաժ» և «Գոլդ լայթ» կապալառու ընկերությունները։