Որտեղի՞ց են Ախալքալաքի մունիցիպալիտետի բնակիչները ստանում տեղեկատվություն և ինչ լրատվամիջոցների են վստահում: Ուսումնասիրությունն իրականացվել է PIN (People in need) հասարակական կազմակերպության «The importance of news in Samtskhe-Javakheti» նախագծի շրջանակներում:

Վերջին 10 տարիների ընթացքում տեղեկատվության փոխանցման ոլորտում շատ բան է փոխվել, համացանցն աստիճանաբար, հաստատուն կերպով արմատավորվել է Ախալքալաքի բնակիչների կյանքում, ինչը նրանց կյանքը լցրել է հարազատների հետ հաղորդակցությամբ, խաղերով և սոցիալական ցանցերով: Շատ ավանդական լրատվամիջոցներ անցել են ինտերնետային ձևաչափերի: Դրա հետ մեկտեղ, առաջացել է ապատեղեկատվության եւ քարոզչության տարածման սպառնալիք: Ախալքալաքի մունիցիպալիտետի 4 գյուղերում հարցմանը մասնակցել է 30 մարդ: 

Հարցման համաձայն՝ հարցվողները հիմնականում տեղեկատվություն են ստանում սոցիալական ցանցերից՝ 30 մարդ: Նրանց մեծ մասը տեղեկություն է ստանում Ջավախքի լրատվական կենտրոնի սոցիալական ցանցերից։ Տեղեկատվություն ստացողներ կան նաև հայկական հեռուստաալիքներից և թերթերից: