Արևմտյան Հայաստանի Սեբաստիա նահանգի Իմրանլը գավառով է հոսում երկրի  ամենաերկար՝ Հալիս գետը, որն իր ներկայիս տեսքով սարսափեցնում է։ Գետը, որի ջրի մակարդակը երաշտի պատճառով իջել է իր պատմության մեջ ամենացածր մակարդակին, վերածվել է արոտավայրի։ Հալիս գետը հյուրընկալում է կռունկների, արագիլների և բազմատեսակ թռչունների, այնտեղ բնակվում են տարբեր տեսակի ձկներ, իսկ օրեցօր ակտիվացով երաշտի պատճառով իրավիճակը վատթարանում է։ Ցամաքած գետի մակերեսին գոյացել են խոտածածկ  կղզիներ։