Ժնևի հայկական կենտրոնում՝ 2021 թվի նոյեմբերի 20-ին ժամը 11։00-22։00, նոյեմբերի 21-ին՝   ժամը 11։00-18։00-ն ընկած ժամանակահատվածում Սուրբ Հակոբ Հայ առաքելական եկեղեցու տպագիր հանդեսի 50-ամյակի կապակցությամբ  տեղի կունենա ամենամյա մեծ տոնավաճառ։

Կներկայացվեն հայկական խոհանոցին պատկանող ճաշատեսակների մեծ ընտրանի արևելյան բուֆետի տեսքով՝ տեղում համտեսելու և տանելու համար, որոնք կառաջարկվեն տարբեր տաղավարներում։

Տոնավաճառի ընթացքում ելույթ կունենա հայկական պարերի ՝՝Սանահին՝՝ խումբը։