Նինոծմինդայի քաղաքապետարանում հանդիպում է կայացել տեղական իշխանությունների և Ջավախքի ազգային պարկի ներկայացուցիչների միջև: Քննարկման թեման Փարվանա և Սաղամո լճերում ձկների ձվադրումն ու այնտեղ ձկնորսության արգելքն էր։ 

Ջավախքի ազգային պարկի ներկայացուցիչները հայտնել են, որ նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 31-ը այս լճերում ձկնորսությունը կարգելվի: Դրա պատճառն այն կանոնակարգերն են, որոնք արգելում են ձկնորսությունը ձվադրման ժամանակ, երբ ձուկը բազմանում է:

Նշենք, որ այս տարվանից Ջավախքի պահպանվող տարածքներում են ընդգրկվել Փարվանա և Սաղամո լճերը։