Western Armenia TV-ի եթերում «Շուշիից բռնի տեղահանված հայերի» միության անդամ Աշոտ Հարությունյանը ներկայացրեց թե ինչ խնդիրների են բախվել պատերազմից հետո, երբ ստիպված են եղել լքել Շուշին։ Հարությունյանը մանրամասներ ներկայացրեց Շուշի բերդաքաղաքի անկման հավանական պատճառների մասին։Անդրադարձավ Հայաստանում վերաբնակված շուշեցիների սոցիալական խնդիրներին, կարևոր համարելով նշել, որ բռնի տեղահանված քաղաքացիները մինչ օրս ոչ մի կարգավիճակ չեն ստացել, և նրանց հուզող խնդիրները մեծ դժվարությամբ են լուծում ստանում։