Հեղինակավոր BBC-ն ծավալուն հոդված է հրապարակել Կոմիտաս վարդապետի մասին, որում տեղ է գտել նաև Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում Շուշիի հրետակոծված եկեղեցում թավջութակահար Սևակ Ավանեսյանի՝ Կոմիտասի ստեղծագործությունը նվագելու հոլովակը։

BBC Music Magazine-ում նշվում է, որ Կոմիտասը դարձել է 1915թ․ Օսմանյան Կայսրությունում հայերի դեմ իրագործված ցեղասպանության զոհը։ «Հայերի համար երաժշտությունը հիշողություն է։ Եվ ամեն անգամ, ապրիլի 24-ին՝ հայերի բնաջնջման հիշատակի օրը, նրանք ամբողջ աշխարհից հավաքվում են՝ հարգելու  հանգուցյալների հիշատակը։ Հնչում են նաև Կոմիտասի երգերը»,- գրում է հեղինակը։

Հեղինակը վստահ է, որ եթե որևէ տեղ հարցնեն, թե ով է Հայաստանի մեծագույն կոմպոզիտորը, բոլորը Արամ Խաչատրյանի մասին են խոսելու,  բայց հայերը Կոմիտասի անունն են հիշատակելու։