Նյու Յորքում հայտնաբերել են Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում ծնված, ցեղասպանությունը վերապրած տարագիր նկարիչ Արշիլ Գորկու (Ոստանիկ Ադոյան) նոր կտավը. Արշիլ Գորկի հիմնադրամը նկարչի կտավներից մեկն ուղարկել է կոնսերվացման, սակայն երկու սպասարկողներ կտավի հետևում թաքնված մեկ այլ կտավ են հայտնաբերել: Նոր հայտնաբերված աշխատանքը հաջորդ ամիս կցուցադրվի Նյու Յորքի Hauser and Wirth ցուցասրահում: Կտավը, որն անվանվել է «Անվերնագիր» (Վիրջինիայի ամառ), ավելացվում է Գորկու ընդհանուր հավաքածուին:

«Այս հայտնագործությունը այն պահն է, որը մեզանից շատերին տարավ առաջին հերթին դեպի արվեստ, սա հրաշք էր ու անակնկալ, սա մեր իմացածից այն կողմ մտածելու հրավեր է, նոր հորիզոնների ակնարկ», — ասել է Hauser & Wirth-ի նախագահ Մարկ Պայոտը, ով, հաջորդ ամիս  Նյու Յորքում չվաճառվող ցուցադրությանը կներկայացնի  աշխատանքը։