«Հայաստան» մշակութային ասոցիացիան ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 22-ին, Բուրգ-Լես-Վալանս քաղաքի Շենևյե դահլիճում   հրավիրել էր անցկացնել բանավեճ՝ «Հայաստանը 1878 թվականից դիվանագիտության զոհ  և Բեռլինի համագումարը» թեմայով։ «Հայաստան» ասոցիացիայի համար սա մի հնարավորություն էր վերադառնալու Սան Ստեֆանոյի, Բեռլինի, Վերսալի, Սևրի, Կարսի և Լոզանի միջազգային պայմանագրերին, որոնք կնքեցին Հայաստանի ճակատագիրը 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին։ Բանավեճում ներառված էին նաև 2020 թվի նոյեմբերի 9-ին Արցախում հրադադարի մասին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստորագրված համաձայնագրերը։

Հրավերին արձագանքել է բավականին մեծ լսարան։ Ներկաների թվում են եղել հոգևոր հովիվ Լյուդեր Նասանյանը, Վալենսիայի հայկական միությունների ներկայացուցիչներ Խոսրոֆ Իլիոզերը, Ժորժ Էրեցյանը, Ալեն Էուկսուզյանը, Ժորժ Քույումջյանը, Սիմոն Մելքոնյանը, Սոնյա Սարգսյանը, Սարգիս Ժամագործյանը, ինչպես նաև Արևմտյան Հայաստանի Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչները՝ նախագահ Արմենակ Աբրահամայանը, Ազգային Ժողովի նախագահ Լեոնարդո Բասմաջյանը և դիվանագիտության ղեկավար Լիդիա Մարկոսյանը:

«Հայաստան» ասոցիացիայի նախագահ Գրիգոր Ամիրզայանն ամփոփեց Հայաստանի ճակատագիրը կանխորոշած հիմնական պայմանագրերն ու համագումարները: Դրանցից գրեթե բոլորը անբարենպաստ էին տարածքներ կորցրած Հայաստանի համար, բացառությամբ 1920 թվականի Սեւրի դաշնագրի, որը այդպես էլ չկիրառվեց եւ անվավեր ճանաչվեց 1923 թվականի Լոզանի պայմանագրով։ Այնուհետև զրույցին միջամտեց Արմենակ Աբրահամյանը և մանրամասն ներկայացրեց, որ Սևրի դաշնագիրը դեռևս գործում է և հաստատում է Արևմտյան Հայաստանի իրավունքները, այսինքն՝ Օսմանյան Հայաստանի՝ մինչև Արցախ հասնող գավառները, որոնք այս պայմանագրով ճանաչված են որպես հայկական տարածքներ։ Ինչպես հաստատեցին Արմենակ Աբրահամյանը, Լիդիա Մարկոսյանը և Լեոնարդո Բասմաջյանը՝ Սեւրի դաշնագիրը մի վավերական փաստաթուղթ է Արևմտյան Հայաստանի ճանաչման վերաբերյալ՝ ստորագրված բազմաթիվ պետությունների կողմից։

Այս պայմանագրերի շուրջ ծավալվեց բուռն քննարկում, որի ընթացքում փայլուն ելույթներ ունեցան այս պայմանագրերի պատմության մեծ մասնագետ Արմենակ Աբրահամյանը, ՄԱԿ -ում Սևրի դաշնագրի պաշտպան  Լիդիա Մարկոսյանը և Լեոնարդո Բասմաջյանը, ով հաստատեց, որ Արեւմտյան Հայաստանի հայ ժողովրդի  իրավունքները այսօր էլ արդիական են։ Արմենակ Աբրահամյանն ասաց.«Մենք՝ Արեւմտյան Հայաստանի հայերս, պետք է պաշտպանենք այս իրավունքները։

Ա.Աբրահամյանը, որպես ռազմադաշտի մարդ, բազմաթիվ բացատրություններ ու ցուցմունքներ է տվել արցախյան պատերազմի հիմքի վրա։

Քննարկումներով լի երեկոյի վերջում հրատարակիչ Ռենե Աջեմյանը ( La Bouquinerie հրատարակչություն) ներկայացրեց Հայաստանի մասին պատմող  “L’Eternelle victime de la Diplomatie Européenne”(Եվրոպական դիվանագիտության հավերժ զոհը) 

գիրքը։ Այս գիրքը եղել է բանավեճերի կենտրոնում, որը թույլ է տվել հանրությանը հարցեր տալ, գտնել պատասխաններ և բարձրացնել Հայաստանի հարցը ՝ որպես դիվանագիտության զոհ:

Նոյեմբերի 9 -ի պայմանագրերն ու Արցախի հարցը նույնպես քննարկվեցին լսարանի կողմից:

«Հայաստան» ասոցիացիայի հաջորդ հանդիպումը կկայանա նոյեմբերի 19 -ին կլոր սեղանի շուրջ՝ «Ինչպե՞ս օգնել Հայաստանին և Արցախին »թեմայով: