Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հասեյն Ամիր Աբդոլահիանը հեռախոսազրույցում քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների ներկա վիճակը, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

«Նախարարները դրական են գնահատել վերջին շաբաթվա ընթացքում հարաբերությունների զարգացումը, փոխադարձ դրական քայլ են որակել նաև Իրանի համապատասխան գերատեսչությունների նախազգուշացումը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտության մասին»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:

Հեռախոսազրույցին անդրադարձել է նաև Իրանի արտգործնախարարը` Թվիթերում գրելով, որ համապարփակ հարաբերությունների ճանապարհային քարտեզի շուրջ անկեղծ, ջերմ և կառուցողական զրույց է ունեցել Ջեյհուն Բայրամովի հետ։ Նա նաև նշել է, որ Իրանի և Ադրբեջանի կառավարությունների և ժողովուրդների միջև կապերը կընդլայնվեն փոխադարձ հարգանքի լույսի ներքո, փոխանցում է IRNA գործակալությունը: